ՎԱՐԿԵՐ

ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ՎԱՐԿԵՐ
ԲԻԶՆԵՍ ՎԱՐԿԵՐ

ՀԻՓՈԹԵՔԱՅԻՆ ՎԱՐԿԵՐ

Վարկերը տրամադրվում  են` Ընկերության գլխամասային գրասենյակում(Թումանյան 38, բն. 16) կանխիկ և անկանխիկ` ՀՀ դրամով և արտարժույթով:

 

ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆ ԹԵՐԹԻԿ

 Սպառողական վարկերի ընդհանրական թերթիկ – ԱՎՏՈՎԱՐԿԱՎՈՐՈՒՄ

Սպառողական վարկերի ընդհանրական թերթիկ – ԱՆՇԱՐԺ ԳՈւՅՔԻ ԳՐԱՎԱԴՐՄԱՄԲ

Սպառողական վարկերի ընդհանրական թերթիկ – ՈւՍԱՆՈՂԱԿԱՆ

Սպառողական վարկերի ընդհանրական թերթիկ – ԿԱՀՈւՅՔԻ ԵՎ ՏԵԽՆԻԿԱՅԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ՀԱՄԱՐ

Սպառողական վարկերի ընդհանրական թերթիկ – ՈՍԿՈւ ԳՐԱՎԱԴՐՄԱՄԲ

Սպառողական վարկերի ընդհանրական թերթիկ – ԷՔՍՊՐԵՍ

Սպառողական վարկերի ընդհանրական թերթիկ – ԵՐԱՇԽԱՎՈՐՈւԹՅԱՄԲ

Վարկերի տրամադրման ժամկետները

Վարկերի տրամադրման վերաբերյալ որոշումը կայացվում է հաճախորդի կողմից հայտը և անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթը ներկայացնելուց հետո` 2-5 աշխատանքային օրվա ընթացքում` կախված վարկավորման տեսակից:

Վարկային հայտի բավարարման դրական որոշման դեպքում` վարկի տրամադրումը կատարվում է գրավի պայմանագրերի/համաձայնագրերի նոտարական հաստատումից և պետական գրանցումից հետո:

Ոսկյա իրերի գրավադրմամբ, ուսման վարձերի վճարման և կահույքի և տեխնիկայի ձեռքբերման համար տրվող վարկերի դեպքում վարկը տրամադրվում է անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելուց 1 աշխատանքային օրվա ընթացքում ` գրավադրվող արժեքների ստուգում և գնահատում կատարելուց հետո:

Հաճախորդին իր վարկային հայտի վերաբերյալ կայացված որոշման արդյունքները (դրական կամ հայտի մերժման պատճառները) հաղորդվում են 1 աշխատանքային օրվա ընթացքում:

Վարկավորման տոկոսադրույքը

Վարկառուի կողմից վարկի գումարի օգտագործման համար վճարվող տոկոսի հաշվարկը կատարվում է վարկի գումարի մնացորդի նկատմամբ, վարկի տրամադրման օրվանից` փաստացի օգտագործված օրացույցային օրերի համար` տարին ընդունելով 365 օր:

Տոկոսները և միջնորդավճարները վճարվում են ՀՀ դրամով, վճարման օրը ՀՀ Կենտրոնական բանկի կողմից հրապարակված ԱՄՆ դոլարի առքուվաճառքի միջին փոխարժեքով:

ԱՄՆ դոլարին համարժեք դրամով տրամադրված վարկերը և տոկոսագումարները մարվում են մարման ժամանակացույցով սահմանված ժամկետներում` ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամով, որը հաշվարկվում է մարման օրվա դրությամբ ՀՀ կենտրոնական բանկի կողմից սահմանված հաշվարկային փոխարժեքով: Այսինքն` արտարժույթի փոխարժեքի փոփոխությունները կարող են ազդեցություն ունենալ վարկի մարումների վրա. վարկի տրամադրման և մարման օրերի ընթացքում ԱՄՆ դոլար / ՀՀ դրամի ՀՀ կենտրոնական բանկի սահմանված փոխարժեքի տատանման ռիսկը կրում է վարկառուն: 

Տոկոսների վճարման պարբերականությունը սահմանվում է վարկային պայմանագրի կամ մարման գրաֆիկի համաձայն: Եթե վարկի կամ հաշվարկված տոկոսների մարման օրը համընկնում է հանգստյան օրերի հետ, վճարումը կատարվում է դրան հաջորդող աշխատանքային օրը:

Վարկային պայմանագրով սահմանված մարման ժամկետներում վճարային պարտավորությունների (վարկի գումար, տոկոսագումար) ուշացման դեպքում վարկառուն վճարում է տույժեր` պայմանագրով սահմանված չափերով:

Վարկի մարումները կարող են իրականացվել կանխիկ ձևով` Ընկերության գլխամասային գրասենյակում(Կասյան 5, բն. 15) կամ <<Անդրանիկ>> մասնաճյուղում(Մալաթիա 74) կամ անկանխիկ եղանակով` Ընկերության հաշվարկային հաշիվներին փոխանցելու միջոցով:

Վարկային պայմանագրով սահմանված ժամկետներում չմարվելու դեպքում ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար հաշվարկվում է տույժ օրական 0.3% – 0.5% – տոկոսագումարի և 0.5% – մայր գումարի նկատմամբ: Ինչպես նաև գրավով առարկան կարող է ՀՀ օրենսդրությամբ և կնքված պայմանագրերով սահմանված կարգով բռնագանձվել և իրացվել: Գրավի առարկայի իրացումից ստացված գումարը կարող է մարվել վարկառուի այլ գույքի բռնագանձման և իրացման հաշվին: Վարկառուի կողմից իր վարկային պարտավորությունները ժամանակին չկատարելու դեպքում այդ տեղեկությունը կգրանցվի ՀՀ ԿԲ Վարկային ռեգիստրում և ԱՔՌԱ Վարկային Բյուրոյում, որը բացասաբար կազդի վարկառուի վարկային պատմության վրա:

Վարկի վաղաժամկետ մարման դեպքում ընկերության կողմից տույժեր և տուգանքներ չեն սահմանվում:

Վարկի տարեկան փաստացի տոկոսադրույքը վարկառուի վարկավորման ընդհանուր ծախսն է՝ արտահայտված տրամադրված վարկի ընդհանուր տոկոսով և ներառում է այն բոլոր տոկոսներն ու այլ վճարումները, որոնք վարկառուն պարտավոր է վճարել վարկավորման համար:

Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկման բանձևը. [PDF,148KB]

Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկման օրինակ. [PDF,271KB]

 

Վարկավորման համար երրորդ անձանց (այդ թվում` պետական մարմինների) կողմից մատուցվող այլ օժանդակ ծառայություններից (օրինակ` գույքի գնահատում, ապահովագրություն) օգտվելը պարտադիր պայման լինելու դեպքում ծառայության արժեքը կախված է հաճախորդի նախընտրած ընկերության սակագներից:

 

Վարկի տրամադրման դրական որոշման գործոնները`
  • վարկային հայտ ներկայացրած հաճախորդի վարկունակության /վճարունակության/ բավարար մակարդակը,
  • փաստաթղթային փաթեթի արժանահավատությունը,
  • վարկային հայտ ներկայացրած հաճախորդի պատասխանատվության գնահատումը` ըստ վարկային պատմության վերլուծության (հարցում է կատարվում ՀՀ ԿԲ վարկային ռեգիստր և/կամ ԱՔՌԱ վարկային բյուրո),
  • վարկի ապահովության (գրավի) իրացվելիության բավարար մակարդակը,
  • վարկի օգտագործման նպատակների կամ գործարար ծրագրերի նպատակային և շահաբեր լինելը
Վարկի մերժման գործոններ կարող են հանդիսանալ`
  • հայտ ներկայացրած հաճախորդի վարկունակության ոչ բավարար մակարդակը,
  • փաստաթղթային փաթեթի թերի կամ անարժանահավատ լինելը,
  • հաճախորդի պատասխանատվության բացասական գնահատումը` ըստ հաճախորդի վարկային պատմության ուսումնասիրության և վերլուծության,
  • վարկի ապահովվածության (գրավի) անհամապատասխանությունը ներկայացվող պահանջներին,
  • այլ գործոններ

 

 

Պարտաճանաչ վարկատուների և առանձին հաճախորդների համար կարող են սահմանվել

վարկավորման այլ` շահավետ պայմաններ

ՓՈԽԱՐԺԵՔՆԵՐ

Հաշվիչներ

ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՇՎԻՉ



  • դրամ

  • ամիս

  • %

  • դրամ

  • %

  • դրամ

Հավասարաչափ մարումների գրաֆիկ

ՀՂՈՒՄՆԵՐ

cb

fa

fh