ԲԻԶՆԵՍ ՎԱՐԿԵՐ | Ֆ.Ի.Կ.Օ ՈՒՎԿ ՍՊԸ

ԲԻԶՆԵՍ ՎԱՐԿԵՐ

business
Վարկի արժույթ ՀՀ դրամ և ԱՄՆ դոլար
Վարկի տրամադրման ձև Կանխիկ կամ անկանխիկ
Վարկի գումար 6.000-100.000 ԱՄՆ դոլար

2.500.000-40.000.000 ՀՀ դրամ

Վարկի ժամկետ մինչև 48 ամիս, ՀՀ դրամով վարկերը տրամադրվում են մինչև 24 ամիս ժամկետով
Վարկի տարեկան տոկոսադրույք 18%-ԱՄՆ դոլարով վարկերի համար, 24%-ՀՀ դրամով վարկերի համար
Վարկի ամսական սպասարկման վճար 0.1 % վարկի գումարից
Վարկի ժամկետից շուտ մարելու տույժ մինչև վարկի ժամկետի կեսը մարելու դեպքում `5% չվաստակած տոկոսից
Վարկի ապահովվածություն Անշարժ գույք
Վարկ/գրավ հարաբերակցություն անշարժ գույքի դեպքում՝ մինչև 60 %(լիկվիդացիոն արժեքից)
Վարկի և տոկոսագումարների մարումներ ամսական հավասարաչափ մարումներով(անուիտետեային գրաֆիկով), կախված գործունեության տեսակների առանձնահատկություններից`կարող են սահմանվել նաև վճարային այլ գրաֆիկներ
Վարկի տրամադրման (կոմիսիոն) վճար 1.5% վարկի գումարից, բայց ոչ պակաս քան 50.000 ՀՀ դրամ
Վարկային հայտի ուսումնասիրման վճար 15.000 ՀՀ դրամ

 

Պահանջվող փաստաթղթեր

 

Ա/Ձ-ի համար՝

  1. Վարկառուի անձնագիր(նույնականացման քարտ) և սոցիալական քարտ(առկայության դեպքում),
  2. Պետռեգիստրի գրանցման վկայական և ՀՎՀՀ,
  3. Լիցենզիա(եթե վարկառուն զբաղվում է լիցենզավորման ենթակա գործունեությամբ),
  4. Ընկերության ֆինանսական վիճակը բնութագրող փաստաթղթեր(նախորդ 2 ամիսների եռամսյակային ֆինանսական հաշվետվությունները, հաշվարկային հաշվի շարժ, առևտրի տետրեր),
  5. Տեղեկանք համապատասխան հարկային մարմնից` պարտքերի վերաբերյալ,
  6. Գրավադրվող գույքի սեփականության իրավունքը հաստատող փաստաթղթեր(սեփականության վկայական, տեխնիկական անձնագիր, ձեռք բերման փաստաթղթեր և այլն),
  7. Հումքի ու նյութերի, ապրանքների, ծառայությունների ձեռք բերման և իրացման պայմանագրեր (հաշիվ-ապրանքագրեր, մաքսազերծման և այլ փաստաթղթեր),
  8. Կազմակերպության դեբիտորական և կրեդիտորական պարտքերի վերաբերյալ տեղեկանք

ՍՊԸ, ԲԲԸ, ՓԲԸ և այլնի համար՝

  1. Պետռեգիստրի գրանցման վկայական և ՀՎՀՀ, կանոնադրություն,
  2. Ընկերության տնօրենի և մասնակիցների անձնագրեր և սոցիալական քարտ(առկայության դեպքում),
  3. Տեղեկանք Պետռեգիստրից, ԲԸ-ների դեպքում՝ ռեեստրը վարող մարմնի կողմից,
  4. Լիցենզիա(եթե վարկառուն զբաղվում է լիցենզավորման ենթակա գործունեությամբ),
  5. Կառավարման իրավասու մարմնի որոշումը` վարկ ստանալու և դրա դիմաց հայտատուի(այլ անձանց) գույքը (իրավունքները) գրավադնելու վերաբերյալ,
  6. Ընկերության ֆինանսական վիճակը բնութագրող փաստաթղթեր(նախորդ 2 ամիսների եռամսյակային ֆինանսական հաշվետվությունները, հաշվարկային հաշվի շարժ, առևտրի տետրեր),
  7. Տեղեկանք համապատասխան հարկային մարմնից` պարտքերի վերաբերյալ,
  8. Կազմակերպության ունեցվածքը նկարագրող փաստաթղթեր(սեփականության իրավունքի գրանցման վկայագրեր, գույքի վարձակալության կամ այլ կերպ տնօրենինելու պայմանագրեր, տրանսպորտային միջոցների, մեքենասարքավորումների և այլ շարժական գույքի հաշվառման վկայագրեր, տեխնիկական անձնագրեր, ապարանքանյութական պաշարների ծավալի, տեսակի և արժեքի վերաբերյալ տեղեկանքներ),
  9. Հումքի ու նյութերի, ապրանքների, ծառայությունների ձեռք բերման և իրացման պայմանագրեր (հաշիվ-ապրանքագրեր, մաքսազերծման և այլ փաստաթղթեր),
  10. Կազմակերպության դեբիտորական և կրեդիտորական պարտքերի վերաբերյալ տեղեկանք

Գրավադրվող գույքի համար`

  1. Գրավադրվող գույքի սեփականության իրավունքը հաստատող փաստաթղթեր(սեփականության վկայական, տեխնիկական անձնագիր, ձեռք բերման փաստաթղթեր և այլն)
  2. Գույքի բոլոր սեփականատերերի անձնագրեր և սոց. քարտեր, ամուսնական կարգավիճակը հաստատող փաստաթղթեր(ամուսնություն, ամուսնալուծության, մահվան վկայականներ և այլն…), իրավաբանական անձանց դեպքում`վկայականներ
  3. Եթե գույքի սեփականատերը վարկառուն չէ՝ գրավատուի կառավարման իրավասու մարմնի որոշումը՝ վարկի ապահովման համար կազմակերպության գույքը(իրավունքները) գրավադնելու վերաբերյալ

Երաշխավորների համար՝

  1. Երաշխավորների անձնագրեր և սոց. քարտեր,
  2. Երաշխավորների սեփականության վկայականներ,
  3. Տեղեկանք երաշխավորների եկամուտների վերաբերյալ

Վարկավորման նախնական համաձայնությունից հետո

  • Գրավադրվող գույքի գնհատման ակտ(վարկատուի կողմից նախընտրելի ընկերության կողմից),
  • Տեղեկանք համապատասխան պետական գրանցող մարմնից՝ գրավադրվող գույքի նկատմամբ առկա սահմանափակումների վերաբերյալ

Անհրաժեշտության դեպքում կարող են պահանջվել այլ փաստաթղթեր կամ այլ անձանց երաշխավորություններ

 

Վարկային պայմանագրով սահմանված ժամկետներում չմարվելու դեպքում ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար հաշվարկվում է տույժ օրական 0.3% – տոկոսագումարի և 0.5% – մայր գումարի նկատմամբ: Ինչպես նաև գրավով առարկան կարող է ՀՀ օրենսդրությամբ և կնքված պայմանագրերով սահմանված կարգով բռնագանձվել և իրացվել: Գրավի առարկայի իրացումից ստացված գումարը կարող է մարվել վարկառուի այլ գույքի բռնագանձման և իրացման հաշվին: Վարկառուի կողմից իր վարկային պարտավորությունները ժամանակին չկատարելու դեպքում այդ տեղեկությունը կգրանցվի ՀՀ ԿԲ Վարկային ռեգիստրում և ԱՔՌԱ Վարկային Բյուրոյում, որը բացասաբար կազդի վարկառուի վարկային պատմության վրա:

Արտարժույթի փոխարժեքի փոփոխությունները կարող են ազդեցություն ունենալ արտարժույթով տրամադրվող վարկերի մարումների վրա:

Պարտաճանաչ վարկատուների և առանձին հաճախորդների համար կարող են սահմանվել վարկավորման այլ` շահավետ պայմաններ

 

 

 

 

 

ՓՈԽԱՐԺԵՔՆԵՐ

Հաշվիչներ

ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՇՎԻՉ



  • դրամ

  • ամիս

  • %

  • դրամ

  • %

  • դրամ

Հավասարաչափ մարումների գրաֆիկ

ՀՂՈՒՄՆԵՐ

cb

fa

fh