ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԳՐԱՎԱԴՐՄԱՄԲ

pl2
Վարկի արժույթ ՀՀ դրամ
Վարկի գումար 500.000 – 4.000.000 ՀՀ դրամ
Վարկի ժամկետ մինչև 24 ամիս
Վարկի տարեկան տոկոսադրույք 24%
Ամսական սպասարկման վճար 0.1 % վարկի գումարից
Վարկի ապահովվածություն անշարժ գույք
Վարկ/գրավ հարաբերակցություն մինչև 50 %
Վարկի տրամադրման(կոմիսիոն) վճար 3 % վարկի գումարից, բայց ոչ պակաս, քան 50.000 ՀՀ դրամ
Հայտի ուսումնասիրման վճար 5.000 ՀՀ դրամ
Վարկի տոկոսների հաշվարկման կարգ  Մայր գումարի նվազող մնացորդի նկատմաբ

Վարկի վաղաժամկետ մարման դեպքում ընկերության կողմից տույժեր և տուգանքներ չեն սահմանվում:

Պահանջվող փաստաթղթեր`

  1. Վարկառուի անձնագիր(նույնականացման քարտ) և սոցիալական քարտ(առկայության դեպքում),
  2. Ամուսնական կարգավիճակը հաստատաող փաստաթղթեր(ամուսնության, ամուսնալուծության, մահվան վկայականներ և այլն……),
  3. Տեղեկանք աշխատավայրից (նշել զբաղեցրած պաշտոնը, ամսական աշխատավարձի չափը, հասցեն և հեռախոսահամարները) և/կամ եկամուտները հաստատող այլ փաստաթղթեր,
  4. Ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու դեպքում` տվյալ գործունեությունը հավաստող և բնութագրող փաստաթղթեր

Գրավադրվող գույքի համար`

  1. Սեփականության վկայական,
  2. Սեփականության իրավունքի ծագման հիմք (առուվաճառքի, մասնավորեցման պայամանագիր, նվիրատվության, ժառանգության վկայական, պետական իրավասու մարմնի որոշում և այլն),
  3. Տեղեկանք տվյալ բնակմակերեսում հաշվառված (գրանցված) և փաստացի բնակվող անձանց վերաբերյալ (ձև 3),
  4. Գույքի բոլոր սեփականատերերի անձնագրեր, ամուսնական կարգավիճակը հաստատող փաստաթղթեր(առկայության դեպքում)

Վարկավորման նախնական համաձայնությունից հետո`

  • Գրավադրվող անշարժ գույքի գնահատման ակտ (վարկատուի կողմից նախընտրելի ընկերության կողմից),
  • Մինչև 2.000.000 ՀՀ դրամ վարկերի համար գնահատումը կատարվում է Ընկերության և հաճախորդի փոխադարձ համաձայնությամբ,
  • Միասնական տեղեկանք՝ անշարժ գույքի վրա առկա սահմանափակումների վերաբերյալ

Անհրաժեշտության դեպքում կարող են պահանջվել այլ փաստաթղթեր կամ այլ անձանց երաշխավորություններ

Վարկային պայմանագրով սահմանված ժամկետներում չմարվելու դեպքում ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար հաշվարկվում է տույժ օրական 0.3% – տոկոսագումարի և 0.5% – մայր գումարի նկատմամբ: Ինչպես նաև գրավով առարկան կարող է ՀՀ օրենսդրությամբ և կնքված պայմանագրերով սահմանված կարգով բռնագանձվել և իրացվել: Գրավի առարկայի իրացումից ստացված գումարը կարող է մարվել վարկառուի այլ գույքի բռնագանձման և իրացման հաշվին: Վարկառուի կողմից իր վարկային պարտավորությունները ժամանակին չկատարելու դեպքում այդ տեղեկությունը կգրանցվի ՀՀ ԿԲ Վարկային ռեգիստրում և ԱՔՌԱ Վարկային Բյուրոյում, որը բացասաբար կազդի վարկառուի վարկային պատմության վրա:

Վարկի տարեկան փաստացի տոկոսադրույքը ցույց է տալիս, թե որքան կարժենա վարկը վարկառուի համար տոկոսագումարները և այլ վճարները սահմանված ժամկետներում  և չափերով կատարելու դեպքում: Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկման կարգը և օրինակը կարող եք գտնել հետևյալ հղումով [PDF, 56KB]

Պարտաճանաչ վարկատուների և առանձին հաճախորդների համար կարող են սահմանվել վարկավորման այլ` շահավետ պայմաններ:

 

 

 

 

 

ՓՈԽԱՐԺԵՔՆԵՐ

Հաշվիչներ

ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՇՎԻՉ



  • դրամ

  • ամիս

  • %

  • դրամ

  • %

  • դրամ

Հավասարաչափ մարումների գրաֆիկ

ՀՂՈՒՄՆԵՐ

cb

fa

fh