ՎԵՐԱՆՈՐՈԳՈՒՄ

hipotek
Վարկի արժույթ ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար
Վարկի գումար 500.000 – 6.000.000 ՀՀ դրամ,   1.500 – 15.000 ԱՄՆ դոլար
Վարկի ժամկետ մինչև 36 ամիս
Տարեկան տոկոսադրույք 18 % – ԱՄՆ դոլարով վարկերի համար, 24 % – ՀՀ դրամով վարկերի համար
Ամսական սպասարկման վճար 0.1 % վարկի գումարից
Վարկի ժամկետից շուտ մարելու տույժ մինչև վարկի ժամկետի կեսը մարելու դեպքում` 5% չվաստակած տոկոսից
Վարկի ապահովվածություն անշարժ գույք
Վարկ/գրավ հարաբերակցություն մինչև 30 %
Վարկի մայր գումարի և տոկոսագումարի մարումների հաճ. ամսական հավասարաչափ վճարներ (անուիտետային)
Հիփոթեքի պայմանագրի նոտարական վավերացման վճարը 25.000 ՀՀ դրամ
ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից պայմանագրից բխող իրավունքի պետական գրանցման վճարը (ներառյալ գույքի սահմանափակումների վերաբերյալ միասնական տեղեկանքի վճարը) 75.000 ՀՀ դրամ
Գրավադրվող անշարժ գույքի գնահատման ծախսերը 15.000-150.000 ՀՀ դրամ (անշարժ գույքը գնահատվում է միայն Ընկերության հետ համագործակցության պայմանագիր կնքած անկախ գնահատողների կողմից)
Վարկի ձևակերպման վճար 2% վարկի գումարից, բայց ոչ պակաս, քան 50.000 ՀՀ դրամ
Վարկային հայտի ուսումնասիրման վճար 10.000 ՀՀ դրամ

 

 

 

Պահանջվող փաստաթղթեր`

  1. Վարկառուի անձնագիր և սոցիալական քարտ(առկայության դեպքում),
  2. Ամուսնական կարգավիճակը հաստատաող փաստաթղթեր(ամուսնության, ամուսնալուծության, մահվան վկայականներ և այլն……),
  3. Տեղեկանք աշխատավայրից (նշել զբաղեցրած պաշտոնը, ամսական աշխատավարձի չափը, հասցեն և հեռախոսահամարները) և/կամ եկամուտները հաստատող այլ փաստաթղթեր,
  4. Ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու դեպքում` տվյալ գործունեությունը հավաստող և բնութագրող փաստաթղթեր

Գրավադրվող գույքի համար`

  1. Սեփականության վկայական,
  2. Սեփականության իրավունքի ծագման հիմք (առուվաճառքի, մասնավորեցման պայամանագիր, նվիրատվության, ժառանգության վկայական, պետական իրավասու մարմնի որոշում և այլն),
  3. Տեղեկանք տվյալ բնակմակերեսում հաշվառված (գրանցված) և փաստացի բնակվող անձանց վերաբերյալ (ձև 3),
  4. Գույքի բոլոր սեփականատերերի անձնագրեր, ամուսնական կարգավիճակը հաստատող փաստաթղթեր(առկայության դեպքում),
  5. Շին. աշխատանքների նախահաշվարկ(սմետա)

Վարկավորման նախնական համաձայնությունից հետո`

  • Գրավադրվող անշարժ գույքի գնահատման ակտ (վարկատուի կողմից նախընտրելի ընկերության կողմից),
  • Միասնական տեղեկանք` անշարժ գույքի վրա առկա սահմանափակումների վերաբերյալ

Անհրաժեշտության դեպքում կարող են պահանջվել այլ փաստաթղթեր կամ այլ անձանց երաշխավորություններ

Վարկի տոկոսագումարները հաշվարկվում են անվանական տոկոսադրույքի հիման վրա: Անվանական տոկոսադրույքը ցույց է տալիս, թե որքան է կազմում վարկի տարեկան տոկոսագումարը, որը հաշվարկվում է վարկի մնացորդի նկատմամբ տարեկան կտրվածքով:

Տոկոսագումարի հաշվարկման օրինակ

  • վարկի սկզբնական գումար – 50.000 ԱՄՆ դոլար
  • վարկի ժամկետ – 84 ամիս
  • վարկի տոկոսադրույք – 16%
  • վարկի և տոկոսագումարների մարման եղանակ – անուիտետային

Ամսական մարումների մեծությունը կկազմի – 993 ԱՄՆ դոլար (տոկոսագումարների մարումներն իրականացվում են ՀՀ դրամով)

Հիփոթեքային վարկերի վերաբերյալ որոշումը կայացվում է հաճախորդի կողմից պահանջվող փաստաթղթերը ներկայացնելուց 10 աշխատանքային օրվա ընթացքում: Վարկի գումարը վարկառուին տրամադրվում է պայմանագրի կնքման համար նախատեսված համապատասխան փաստաթղթերը ներկայացնելուց հետո առավելագույնը 3 օրվա ընթացքում:

Ընկերության կողմից վարկ տրամադրելու դրական գործոններ կարող են հանդիսանալ լավ վարկային պատմություն և կայուն եկամուտնները: Մերժման պատճառ կարող է հանդիսանալ վերոնշյալ գործոնների բացակայությունը:

Վարկային պայմանագրով սահմանված ժամկետներում չմարվելու դեպքում ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար հաշվարկվում է տույժ օրական 0.3% – տոկոսագումարի և 0.5% – մայր գումարի նկատմամբ: Ինչպես նաև գրավով առարկան կարող է ՀՀ օրենսդրությամբ և կնքված պայմանագրերով սահմանված կարգով բռնագանձվել և իրացվել: Գրավի առարկայի իրացումից ստացված գումարը կարող է մարվել վարկառուի այլ գույքի բռնագանձման և իրացման հաշվին: Վարկառուի կողմից իր վարկային պարտավորությունները ժամանակին չկատարելու դեպքում այդ տեղեկությունը կգրանցվի ՀՀ ԿԲ Վարկային ռեգիստրում և ԱՔՌԱ Վարկային Բյուրոյում, որը բացասաբար կազդի վարկառուի վարկային պատմության վրա:

Արտարժույթի փոխարժեքի փոփոխությունները կարող են ազդեցություն ունենալ արտարժույթով տրամադրվող վարկերի մարումների վրա:

Պարտաճանաչ վարկատուների և առանձին հաճախորդների համար կարող են սահմանվել վարկավորման այլ` շահավետ պայմաններ

 

 

 

 

 

ՓՈԽԱՐԺԵՔՆԵՐ

Հաշվիչներ

ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՇՎԻՉ



  • դրամ

  • ամիս

  • %

  • դրամ

  • %

  • դրամ

Հավասարաչափ մարումների գրաֆիկ

ՀՂՈՒՄՆԵՐ

cb

fa

fh